Ալիեւն ասել է, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմի համար
Այս մասին ասված է Ալիեւի՝ «Ապագաղութացում. կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում եւ զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր նախկին եւ ներկա գաղութները, այլեւ մեր տարածաշրջանը, սատարում է անջատողական միտումներին եւ անջատողականներին, զինում է Հայաստանին, խրախուսում է ռեւանշիստական ուժերին Հայաստանում եւ հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմի սանձազերծման համար»,- ասված է ուղերձում , որը կոնֆերանսում ընթերցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Ալիեւը նաեւ նշել է, որ Ֆրանսիան օգտագործում է իր տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «աշխարհաքաղաքական ինտրիգների համար»։