Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակը
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարության համաձայն՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել համաձայնագրի 6-րդ առաջարկը»,- ասված է Х (նախկին Twitter) սոցցանցում Հայաստանի ԱԳՆ գրառման մեջ:
Նշվում է, որ «Հայաստանը նախկինի պես հավատարիմ է մնում նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»։