ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել բանակցություններում, նման պատրաստակամություն է տեսնում նաև այլ երկրների կողմից. Պետդեպ
bԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ//b․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով փակուղում հայտնված վաշինգտոնյան բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը, հաղորդում է a target=_blank href=https://www.1lurer.am/hy/2023/11/21/%D4%B1%D5%84%D5%86/1033828Առաջին լրատվականը/a:br
br
Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը` հարցերի լուծման և երկարաժամկետ համաձայնության հասնելու համար:br
br
Միլլերը նշել է, որ տեսնում են նաև այլ երկրների պատրաստակամությունը` նպաստելու այդ բանակցություններին:br
br
Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել:-0-