Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ռուսաստանում պատերազմից խուսափելը ավելի է դժվարացել

Զորակոչման ենթակա ռուսաստանցիներին կարգելեն լքել երկիրը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում փոփոխությունների փաթեթը: 

Զորակոչման ծանուցագրերն այժմ կուղարկվեն «Պետծառայություններ» (Госуслуги) հավելվածի միջոցով, ինչից հետո ելքը Ռուսաստանից կարգելվի։ Կստեղծվի նաև զորակոչիկների միասնական ռեգիստր։ Ծառայությունից խուսափողները չեն կարողանա վարկ ձևակերպել, մեքենա վարել և այլն։

Օրինագծի նախորդ տարբերակը երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր դեռևս 2022-ի փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմի նախաշեմին։ Երրորդ ընթերցմանը, սակայն, հարցն այդպես էլ չէր հասել։ Օրինագիծը՝ մի շարք էական փոփոխություններով, օրակարգ է վերադարձվել 2023 թվականի մարտի 30-ին։ Քվեարկությունից ժամեր առաջ Պետդումայի կայքում հրապարակվել է տասնյակ էջերից բաղկացած հսկայական մի փաստաթուղթ, որով առաջարկվող փոփոխությունները, հակառակ ռուսաստանցի օրենսդիրների հավաստիացումների, հեռու էին լոկ տեխնիկական լինելուց։ 

Ըստ էության, դրանք Ռուսաստանում զորակոչի բոլորովին նոր համակարգ են ստեղծում։

ի՞նչ է լինելու

Ամենակարևոր նորարարությունը զինհաշվառման թվային ռեգիստրն է։ Ռեգիստրը վարելու են զինկոմիսարիատները, այն անմիջապես կապվելու է «Պետծառայություններ» հավելվածի հետ։

Նախկինում հաշվառման համար անհրաժեշտ էր զինկոմ գնալ, բուժզննում անցնել, ստանալ Գենկոմիսարիատի համապատասխան որոշումը։ Այժմ «ցուցակագրելու» են նույնիսկ այն զորակոչիկներին, որոնք չեն ներկայացել վայենկոմատ։

Որպես պահեստազորային կարող են հաշվառեն նույնիսկ զինմասնագիտացում ստացած կանանց, 27 տարին լրացած և «առանց օրինական հիմքերի» ծառայությունից խուսափած տղամարդկանց։ Զորահավաքների ժամանակ զորակոչելու են նաև նրանց։

2022-ի սեպտեմբերին հայտարարված զորահավաքը, ի դեպ, հակառակ իշխանությունների հայտարարությունների՝ դեռ չի ավարտվել։

Թվային ռեգիստրում պահվելու են զորակոչի ենթակա մարդկանց
— անձնագրային, ապահովագրական և հարկային տվյալները,
— փաստացի բնակության հասցեն՝ անկախ նրանից, գրանցված է քաղաքացին այնտեղ, թե ոչ (տվյալները տրամադրելու է ՆԳՆ-ն)
— օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունը,
— Աշխատանքի և գործատուի մասին տեղեկություններ,
— Կրթության և կրթական հաստատության մասին տեղեկատվություն,
— Տեղեկություններ քաղաքացու առողջական վիճակի մասին,
և մի շարք այլ՝ անձնական և ընթացակարգային տվյալներ։

Տվյալները հավաքագրվելու են ՆԳՆ-ից, հարկային ծառայությունից, դատարաններից, կենսաթոշակային և սոցապահովագրության հիմնադրամներից, ՏԻՄ-երից, բուժհաստատություններից, Կրթության նախարարությունից, կրթական հաստատություններից, ԿԸՀ-ից․․․։ Այս կազմակերպություններից շատերն արդեն իսկ տեղեկատվություն էին տրամադրում զինկոմիսարիատին․ այժմ ինֆորմացիան կհամակարգվի և ​​կպահվի կենտրոնացված թվային գրանցամատյանում։

չեն էլ ծանուցագրելու

Զորակոչման ծանուցագրերն այսուհետ ուղարկվելու են բնակության վայր՝ փոստային պատվիրված նամակով, կամ էլեկտրոնային ճանապարհով՝ «Պետծառայություններ» հավելվածին։

Փոստով ուղարկված ծանուցագրերը հանձնված կհամարվեն, եթե փոստատարը նշի նամակը փոխանցելու մասին։ Ընդհանուր կանոնով, պատվիրված նամակները ստորագրությամբ հանձնվում են անձամբ հասցեատիրոջը կամ նրա լիազորված ներկայացուցչին։

Բայց փոստատարից թաքնվելն այլևս չի ​​աշխատի. նամակն ուղարկելուց յոթ օր հետո ծանուցագիրը ավտոմատ համարվելու է հանձնված։ Ընդ որում՝ նշանակություն չունի, հասցեատերը ստորագրել է այն, թե ոչ։

Էլեկտրոնային ծանուցագրերի դեպքում՝ ավելի վատ․ դրանք համարվելու են «հանձնված»  հավելվածի անձնական հաշվում տեղադրվելուց անմիջապես հետո։

Նույնիսկ եթե անձը «Պետ​​ծառայություններ» հավելվածից չի օգտվում, հենց փաստաթուղթը հայտնվի ծանուցագրերի ռեգիստրում, դրանից 7 օր հետո այն համարվելու է հանձնված։

Տեսականորեն, ըստ իրավաբանների, հնարավոր է նախօրոք ջնջել «Պետծառայություններ» հաշիվը, որ հնարավոր լինի օգտվել այդ 7 օրվա ժամկետից՝ մինչև ծանուցագիրը համարվի հանձնված։ Երբ այն հանձնված համարվի, Ռուսաստանը լքել այլևս չի ստացվի։

իսկ եթե, այնուամենայնիվ, չներկայանալ

Օրինագիծը միանգամից մի քանի էական սահմանափակումներ է մտցնում զորակոչից խուսափողների համար։

Նախ՝ երկրից դուրս գալու արգելքը։ Այս սահմանափակումն ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև անձը չներկայանա զինկոմիսարիատ։ 

Ելքը արգելելու մասին որոշումը կայացնում է զինկոմը, որը տեղեկությունը մուտքագրում է մատյանում և հաստատում թվային ստորագրությամբ։ Այսինքն՝ ելքի սահմանափակման համար դատարանի որոշում չի պահանջվում (արգելքը կարող է վիճարկվել դատարանում, այնուամենայնիվ, հայցի ողջ ընթացքում այն ուժի մեջ կմնա)։

Ծանուցագրում նշված օրվանը հաջորդող 20-օրյա ժամկետում զինկոմիսարիատ չներկայացող անձանց համար կկիրառվեն մի շարք ժամանակավոր սահմանափակումներ՝ կարգելվի մեքենա վարելը, վարկ ստանալը, անշարժ գույք վաճառելն ու գնելը, ԱՁ գրանցելը և այլն:  Բացի այդ, տեղական իշխանությունները լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու իրավունք կունենան՝ անձին զրկելով «վճարներից, նպաստներից, տարատեսակ աջակցություններից և այլ արտոնություններից»։

Բոլոր այս արգելքները կարող է կիրառել նաև զինկոմը՝ էլեկտրոնային գրանցամատյանում պարզապես գրառում կատարելով։ Սահմանափակումները ևս կարող են վիճարկվել դատարանում: Սահմանափակման մասին ծանուցումները նույնպես հրապարակվում են «Պետծառայություններ» հավելվածում։

Ռուսաստանում «մասնակի» մոբիլիզացիան ավարտված չէ՝ անկախ նրանից, թե ինչ են ասում այդ մասին պաշտոնյաները։ Ծանուցագրերի զանգվածային առաքումը՝ այժմ նաև «Պետծառայություններ»-ի միջոցով, ցանկացած պահի կարող է վերսկսվել։

Ծանուցումներն անտեսելու համար դեռևս միայն տուգանք է սպառնում՝ 500-ից 3000 ռուբլի, բայց ծառայությունից սիստեմատիկ կերպով խուսափելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման՝ մինչև 2 տարի ազատազրկմամբ։

Իրավաբանները ընդգծում են՝ ծառայությունից խուսափող զորակոչիկներին սպառնացող քրեական հոդվածը մոբիլիզացվածների վրա չի տարածվում։ Դեռ անցյալ տարի դատախազությունը բեկանել էր Պենզայի բնակչի նկատմամբ 328-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշումը (նա զորահավաքին մասնակցելու վերաբերյալ ծանուցում էր ստացել, բայց զինկոմիսարիատ չէր ներկայացել)։

Առաջիկայում այս «լծակը» կարող է վերացվել․ պատգամավորներին ոչինչ չի փոխել գործող օրենքը՝ նույնքան արագ, որքան եղավ զինվորական ծառայության ռեֆորմի դեպքում:

Անցյալ աշնանը այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում էր, բայց «Միասնական Ռուսաստան»-ը (Единая Россия) հրաժարվեց աջակցել դրան՝ պատճառաբանելով, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «այն կորցրել է իր արդիականությունը»՝ մասնակի մոբիլիզացիայի «ավարտի» մասին Պուտինի հայտարարություններից հետո։ 

ով ասես՝ պայմանագրային կդառնա

Օրենսդրական այս փոփոխությունները վերաբերում են նաև պայմանագրայիններին։

Ըստ իրավապաշտպանների՝ իշխանությունների նպատակը մեկն է՝ զանգվածային հավաքագրման հնարավորություն ունենալ։ 

Չհաստատված տեղեկությունների համաձայն, մինչև տարեվերջ Ռուսաստանի զինված ուժերը պետք է համալրվեն 400 հազար նոր պայմանագրայիններով։ Ըստ նոր օրենքի՝ պայմանագիր կարելի է կնքել ցանկացած քաղաքացու հետ, նույնիսկ եթե նա պահեստազորային չէ և չունի համապատասխան կրթություն։ 

Օրենքը վերացնում է նաև ժամկետային զինծառայողներին վերաբերող սահմանափակումները. նախկինում նրանք կարող էին պայմանագիր կնքել միայն եռամսյա զինծառայությունից հետո։

Ի վերջո՝ հանձնաժողովի որոշումների բողոքարկման կարգում արված փոփոխությունները հնարավորություն են տալիս զրկել քաղաքացիներին տարկետման կամ զորակոչից ազատվելու իրենց իրավունքները պաշտպանելու արդյունավետ իրավական մեխանիզմներից։

The post Ռուսաստանում պատերազմից խուսափելը ավելի է դժվարացել first appeared on Epress.am.


Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net