Արցախում թեժ մարտերի մասին լուրերը սուտ են․ ՊԲ
Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։
ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը:
«Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», – ընգծել է ՊԲ մամուլի ծառայությւոնը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 9։00-ից սկսած Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են․․․
The post Արցախում թեժ մարտերի մասին լուրերը սուտ են․ ՊԲ first appeared on Epress.am.