ԻՆՉ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԳԱՍՏՐԻԿԸ
ԻՆՉ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ
ԳԱՍՏՐԻԿԸ
Նուբարաշենում հնչած կրակոցների հետեւանքով սպանված քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով կալանավորված Գաստրիկը վիրահատվել է եւ աժմ վիճակը նորմալ է: «Թե ինչ առողջական խնդիր է ունեցել եւ ինչ վիրահատության է ենթարկվել, պաշտպանյալս չի ցանկանում հանրայնացնել»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց քրեական հեղինակության գործով կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ