Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը որոշվեց ներկայացնել ՀՀ նախագահին
Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը որոշվեց ներկայացնել ՀՀ նախագահին
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Միաժամանակ, հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար ՀՀ Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: Հանձնաժողովը հրապարակում է նախագիծը՝ կից հիմնավորումներով՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: