Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան.Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթ լինի բոլոր կողմերի համար
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանային կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Իրֆան Սիդդիգը:
Հակամարտությունը՝քաղցեկային ուռուցք է, որը մարդկանց զրկել է իրենց հողերից, կյանքերից: Հակամարտությունը անկայուն իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Նա նշել է, որ հակամարտության լուծումը պետք է առաջնահերթություն լինի բոլոր կողմերի համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանով:
Դեսպանը հայտարարել է, որ նախագահների հերթական հանդիպման ժամանակ խաղաղ բանակցություններն ավելի լուրջ հուն կմտնեն, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են խաղաղ բանակցությունների բազմակողմ գործընթացը: Ես աջակցում եմ այդ կոչին և կոչ եմ անում կողմերին դրականորեն վերաբերվել այդ առաջարկությանը, որպեսզի վերջ դնեն բանակցություններում առկա լճացմանը և ոչ պետքական ստատուս-քվոյին»,- հավելել է նա: