Փորձագետ. Թեհրանը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի փոքրաթիվ դաշնակիցներից է
Ռուսաստանը պետք է աջակցի Իրանին, քանի որ Թեհրանը Մերձավոր Արևելքում Ռուաստանի փոքրաթիվ դաշնակիցներից է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գեորգի Միրսկին:
Նրա խոսքով, անցել են այն ժամանակները, երբ իրապես առկա էին ուժեղ վարչակազմեր այնպիսի լիդերների գլխավորությամբ, ինպիսիք էի Յասիր Արաֆաթը, Սադդամ Հուսեյնը՝այդ ամենն արդեն անցյալում է: Նրանք բոլորը մահացել են, բացի Բաշար Ասադից, որն աստիճանաբար կորցնում է ուժերը և պարզ է, որ պատերազմը նա չի հաղթի: Մերձավոր Արևելքում ռուսական շահերի հենարանը՝Իրանի ու Սիրիայի տանդեմն է:
Ինչպես նշել է քաղաքագետը, ՌԴ-ը բոլորը ջանքերը գործադրում է, որպեսզի Թեհրանի համոզի իր ընկերության մեջ: Առաջինը՝աշխարհաքաղաքական շահերից ելնելով, իսկ երկրորդը՝երկրի տնտեսական հեռանկարներից ելնելով:
«Իրանը շատ հարուստ, հեռանկարային երկիր է և նրա զարգացման մեջ մասնակցություն ունենալն մեծ պատիվ է բոլորի համար: Եվ այժմ, եթե Թեհրանին չեղարկեն պատժամիջոցները, ամեն ինչ նորմալ լինի, աշխարհի բոլոր ծայրերից Իրան կշտապեն կապիտալիստները, որպեսզի օգնեն նրան ոտքի կանգնել և ներդրումներ իրականացնեն այդ երկրում: Նրանց թվում է նաև Ռուսաստանը, որը արդեն վաղուց համակրում է Իրանին»,-մեկնաբանել է Մոսկվայի շահերը Միրսկին, փոխանցում է Новости ВПК-ն:
ՌԴ ԳԱԱ Արևելյագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ղեկավար և տնտեսագետ Նինա Մամեդովան, իր հերթին նշեց, որ չպետք է գերագնահատել Իրանի ու ՌԴ-ի ընկերությունը: Նրա կարծիքով, Իրանը հետաքրքրիր է ՌԴ-ին, առաջին հերթին որպես տնտեսական գործընկեր: Եթե Թեհրանը ձերբազատվի պատժամիջոցներից, ապա ռուսական ընկերությունները այնտեղ կկարողանան հանգիստ աշխատել: Նա կարծում է, որ ավելի շուտ ոչ թե ՌԴ-ը է աջակցում Իրանին, այլ Իրանը՝ՌԴ-ին:
«Այդ Իրանն է մեզ աջակցում գնելով մեր մոտից ռազմաարդյունաբերական արտադրանք: Քանի որ ռուսական արտահանումը հիմնականում էներգառեսուրսներ են՝նավթ ու գազ, իսկ Իրանը, որպես մեր տնտեսական գործընկեր, մեր մոտից գնում է ոչ թե նավթ ու գազ, այլ մեր արդյունաբերական արտադրանքը»,-հավելել է նա: