Պորոշենկոն ազատել է Իվան Կուխտային Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշումը տեղակայացած է նախագահի պաշտոնական կայքէջում:
Պաշտոնից հեռացման պատճառների մասին չի հայտնվում: Հայտնի է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը 57-ամյա Իվան Կուխտան զբաղեցնում է 2010թ.-ից:
Հատկանշական է, որ Կուխտային հեռացնելուն զուգահեռ, իր պաշտոնից զրկվել է նաև Թուրքիայում Ուկրաինայի պատվո հյուպատոս Լևենտ Այդընը, ով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ էր կրել: Նրա հեռացման մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը: