Թուրքիայում ընթանում են կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նոր կառավարության համար բանակցություններ վարելու լիազորված, Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն սկսել է նախնական հանդիպումները կուսակցությունների առաջանորդների հետ, որոնք հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մտել են խորհրդարան:
Առաջին հանդիպումն Ահմեդ Դավութօղլուն անցկացրել է այսօր Ժողովրդա-հանրապետական կուսացկության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, փոխանցում է aa.com.tr կայքը: Կուսակցությունների պատվիրակությունների հանդիպումը, որը կայացել է Ժողովրդա-հանրապետական կուսացկության գրասենյակում տևել է 1.5 ժամ: Հանդիպումից հետո Դավութօղլուն մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս շաբաթ սպասվում է Ահմեդ Դավութօղուի հանդիպումը Ազգայնական շարժում կուսակցության և Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության առաջնորդների հետ: