Դոլգով. Քաոսը Մերձավոր Արևելքում` ամերիկացիների կեղծ ժողովրդավարական ջանքերի արդյունք
"Իսլամական պետության" ահաբեկիչները նոր տարածքներ են գրավում: Դա շատ վտանգավոր սպառնալիք է: Սակայն որտեղի՞ց են աճում «ոտքերը»: Հասկանալի է, որ դրանք ձևավորվել են այն քաոսից, որը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծել են ամերիկացիներն իրենց կեղծ ժողովրդավարական ջանքերի շնորհիվ: Այդ մասին Km.ru-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը:
Նա նշել է, որ այժմ "Իսլամական պետոթյունը" ԱՄՆ-ը օգտագործում է որպես առիթ՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից մարտիկներով իր շարքերը համալրելու համար, և արդեն փորձում են հասնել անգամ Ռուսաստանին: Այս ամենը ամերիկյան քաղաքականության կոպիտ տապալումների և սխալների արդյունքն է, որոնք ֆորմալ առումով այն անցկացնում էին մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսներով, իսկ իրականաում նպատակ ունեին բավարարել Ամերիկայի եսասիրական շահերը:
Դոլգովի խոսքով, Վաշինգտոնը փորձում է տարածել իրեն ձեռնտու կարգեր՝ արհամարելով այլ երկրների շահերը և իրողությունները: Այդպիսի քաղաքականությունը բախվելու է աճող ատելությանը և հակազդման հետ: «Մենք անընդհատ ասում ենք, որ շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերություններով և կարող էին գործընկերներ լինել միջազգային օրակարգի մի շարք կարևոր հարցերում: Սակայն գնդակը գտնվում է ամերիկացիների խաղադաշտում: Նրանք պետք է փոխեն ՌԴ-ի նկատմամբ իրենց մենտորական դիրքորոշումը, պատրաստակամություն ցուցաբերել իրավահավասար և փոխհարգալից երկխոսությանը և համագործակցությանը»,-նշել է նա:
Նրա խոսքով, իրենք արձագանքելու են ԱՄՆ-ի քայլերին միջազգային իրավունքի շրջանակներում: «Չնայած մեզ դրդում են հրաժարվել այդ դիրքորոշումից, սակայն մենք դրանից հետ չենք կանգնի: Դա ՌԴ-ի արտաքին քաղաքականության անկյունաքարն է, որը նպաստում է աշխարհում մեր երկրի հեղինակության աճին»-հավելել է Դոլգովը: