ԱՄՆ-ն և Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը. Reuters
ԱՄՆ-ն և Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը, հայտնում է Reuters-ը՝ խնդրին ծանոթ աղբյուրին հղումով:
Ամերիկյան Axios-ը գրել էր, որ առաջարկվում է անմիջապես 45 օրով հրադադար հաստատել: Այդ ընթացքում կողմերը կբանակցեն խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկնքվի երկրորդ փուլում: Ընդ որում, հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին հաստատել է՝ ստացել են...