«Ուժեղ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի դաշինքով
Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Քաղաքական ուժը, սակայն, փակագծեր չի բացում, թե մասնավորապես որ ուժերի հետ են դաշինք կազմելու, կան արդյոք ընթացիկ բանակցություներ:
Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցցանցում հայտնել է՝ «Ուժեղ Հայաստանը» «դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը»: Ըստ նրա՝ պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնա...