Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կկառուցվի. մասնագետները ռիսկային են համարում, կառավարությունից հակադարձում են
Ինչո՞ւ կառավարությունն ի վերջո որոշեց, որ Հայաստանում պետք է կառուցի հենց փոքր մոդուլային միջուկային ռեակտոր (SMR) և ոչ թե ՋՋԷՌ՝ ջերմաջրային էներգետիկ ռեակտոր, որը տասնամյակներով օգտագործվում է Մեծամորի ատոմակայանում և ներկայումս էլ շահագործվում:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ «ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում»:
«Որովհետև մասնավորապես արևային էներգիայի արտադրության...