Добавить новость
World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


ՄԻՊ-ը միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ:

Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման, մասնավորապես, երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի և երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված: Խնդիրներ են արձանագրվել նաև երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ երեխաներից շատերը չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն։

Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները, կամ դրանց քանակը բավարար չէ: Այս բնագավառում առկա են մի շարք խնդիրներ ևս, որոնց Պաշտպանը պարբերաբար անդրադառնում է։

Հարկ է նկատի ունենալ, որ միջազգային չափանիշների համաձայն՝ նախադպրոցական կրթության երաշխավորումը պետության պարտավորությունն է: Նախադպրոցական կրթության ընթացքում ձևավորվող հիմնական հմտությունները, մասնավորապես, սոցիալական, հաղորդակցման, ուսումնական գործընթացի կազմակերպման և տարիքին համապատասխան ճանաչողական հմտությունները, ապահովում են երեխայի պատրաստվածությունը դպրոցական կյանքին: Ուստի նախադպրոցական կրթության բացակայության կամ այդ ոլորտում առկա խնդիրների պայմաններում, ինչը Պաշտպանի գնահատմամբ անընդունելի է, նշվածը պետք է երաշխավորվի առնվազն տարրական կրթության միջոցով:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են առաջին և երկրորդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ: Մասնավորապես, քանի որ միանգամից 2-րդ դասարանում սովորող երեխաները չեն հաճախել 1-ին դասարան, 1-ին դասարանի կրթական նյութի ուսումնասիրությունն իրականացվում է 2-րդ դասարանի կրթական նյութին զուգահեռ, և այն լիարժեք կերպով յուրացնելու համար երեխաներն այցելում եմ երկարօրյա խմբեր, հաճախում եմ լրացուցիչ դասընթացների, ինչի արդյունքում հաճախ զրկվում են իրենց տարիքին և զարգացմանը համապատասխան խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից:

Պաշտպանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների և բողոքների, թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ իրականացված այցերի արդյունքների ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ աշակերտների մոտ առկա են համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել:

Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշման մեջ նշել է, որ պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը, կրթական ճանապարհի սկզբի ներդաշնակությունը երեխայի իրական կարողությունների ու հոգեբանական պատրաստվածության հետ, ըստ այդմ՝ խախտվել են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին մասնակցելու իրավունքը և երեխայի լավագույն շահի ապահովման պահանջը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել Պաշտպանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումների հաշվառմամբ՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:

Պաշտպանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից երկրորդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխայի կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվության զգացումն ու ինքնավստահությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ոլորտի բարեփոխման ուղղված արդեն իսկ իրականացվող աշխատանքները և նախարարության հետ ձևավորված, այդ թվում՝ նշված խնդիրների լուծմանն ուղղված կառուցողական համագործակցությունը:

The post ՄԻՊ-ը միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net