18 մլն դրամի արտոնություն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ին. Factor.am
Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին Կառավարությունը կազատի 18 մլն դրամի մաքսատուրքից։ Ընկերությունը պատրաստվում է 224 մլն դրամի ներդրում կատարել՝ տեխնոլոգիաներ ներկրելով ոչ ԵՏՄ երկրներից։ Նշվում է, որ ընկերությունն ունի 558 աշխատատեղ 577 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2026 թվականին աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նշենք, որ 18 մլն դրամի արտոնություն ստացող ընկերությունն այս դեպքում ստեղծելու է 7 նոր աշխատատեղ, և բոլոր աշխատողների աշխատավարձն ավելանալու է 3 հազար դրամով։
30-ամյա Վահագն Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ ՔՊ-ի աջակցությամբ 2021-ին նա զբաղեցրեց Ջերմուկի համայնքապետի պաշտոնը, իսկ 2025 թվականից Վայոց ձորի մարզպետն է։
The post 18 մլն դրամի արտոնություն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ին. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.