Հունգարիան 2026 թվականին չի ֆինանսավորի Ուկրաինան և չի աջակցի ԵՄ-ի ընդհանուր վարկային նախաձեռնությանը. Օրբան
Հունգարիան 2026 թվականին չի նախատեսում ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային և չի միանա Եվրամիության՝ այդ նպատակով նախատեսվող ընդհանուր վարկային մեխանիզմին։ Այս մասին Բուդապեշտում կայացած լայնածավալ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս մասին տեղակցնում է միջազգային լրատվամիջոցները:
«Մենք չենք ուղղելու հունգարական հարկատուների գումարները Ուկրաինային՝ ռազմական հակամարտությունը երկարաձգելու նպատակով։ Եվրամիությունը նախատեսում է այդ հարցում վարկային միջոցներ տրամադրել, սակայն մենք չենք աջակցում այդ նախաձեռնությանը», – ասել է Օրբանը՝ պատասխանելով տեղական և միջազգային լրագրողների հարցերին։
Օրբանի այս հայտարարությունը համապատասխանում է Բուդապեշտի նախորդ դիրքորոշումներին․ Հունգարիան վերջին տարիներին բազմիցս հանդես է եկել Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության եվրոպական մեխանիզմների նկատմամբ վերապահումներով, ինչպես նաև քննադատել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը։
The post Հունգարիան 2026 թվականին չի ֆինանսավորի Ուկրաինան և չի աջակցի ԵՄ-ի ընդհանուր վարկային նախաձեռնությանը. Օրբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.