«Սերժ Սարգսյանի դեմ ինքնամոռաց պայքարողն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ինքը, ի տարբերություն Սարգսյանի, պետական մտածողության ու պետություն ասվածի հետ ոչ մի աղերս չունի…»
Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։