Ընտրությունը հիմա մեզանից յուրաքանչյուրինն է՝ կվերածվե՞նք մենք ազգովի անբարոյական, ցինիկ «բանական խոզերի», թե՞ այնուամենայնիվ, կմնանք մարդ. Արման Աբովյան
Քաղաքագետ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շատ վաղուց ես կարդացել մի ֆանտաստիկ պատմություն «խելացի խոզերի» հասարակության մասին: Ես անկեղծորեն չեմ հիշում հեղինակին, այն գրված էր լեհերեն, պատմություն մի գիտական փորձի մասին, որը կիրառվել էր մի փակ լաբորատորիայում: Պատմության էությունն այն էր, որ գիտնականները հավաքել էին որոշակի թվով մարդկանց և բնակեցրել մի հեռավոր կղզում […]