Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Այսօր կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: 2023 թվականին Յունիբանկը շարունակեց զարգացումը և ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։