ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Տելեգրամ ալիքում։