Բեռլինը և Փարիզը տանկ արտադրող KNDS ընկերությանը թույլ են տվել արտադրություն բացել Ուկրաինայում
Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են թույլ տալ համատեղ պաշտպանական KNDS կոնցեռնին պահեստամասերի արտադրություն սկսել Ուկրաինայում։ Այս մասին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։