Մշակութային hub, ունիվերսալ արվեստանոց, հարթակ երիտասարդ արվեստագետների համար՝ Գեղագիտության ազգային կենտրոնի նոր դիմագիծը
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը «փակագծեր» է բացում «Անցյալ տարի հայտ ներկայացրինք, մասնակցեցինք դասընթացների եւ վերապատրաստումների: Շատ ուրախ էինք, որ դրամաշնորհ ստացողների ցանկում էր նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճանաչված ռեժիսոր Վահան Բադալյանը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ՝ ԵՄ ֆինանսավորմամբ,