Արտակարգ դեպք Երեւանում. քիչ առաջ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային …
The post Արտակարգ դեպք Երեւանում. քիչ առաջ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի appeared first on ԳԱԼԱ.
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանզատել են տարածքը, որտեղ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արտակարգ դեպք Երեւանում. քիչ առաջ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի appeared first on ԳԱԼԱ.