Պահեստազորայինների կրակային վարժանքներ
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ եւ հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն