Ադրբեջանում խոշոր ձեռնարկությունների թիվը կրճատվում է
Վերջին 9 ամիսվա ընթացքում Ադրբեջանում խոշոր ձեռնարկությունների թիվը կրճատվել է 2,1%-ով:
Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Ըստ կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանում 251-ից ավելի աշխատակից ունեցող, տարեկան ավելի քան 30 միլիոն մանաթը (17,6 միլիոն դոլար) գերազանցող եկամտով 630 ընկերություն է գործում: Մինչդեռ 2019 թվականի հուլիսին Ադրբեջանում գործում էր 643 խոշոր ձեռնարկություն: