«Թուրքիան թագավարակի վարակման դեպքերով առաջ անցավ Իրանից. պաշտոնական թվերը չեն համապատասխանում իրականությանը»
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիան թագավարակի վարակման դեպքերով առաջ անցավ Իրանից:
Ապրիլի 18-ին գրանցվել է թագավարակի 3.783 նոր դեպք, ընդհանուր` 82.329 : Մահացել է 121 հոգի, ընդհանուր`1.890:
Թուրքիայի պաշտոնական թվերը մահացությունների մասով չեն համապատասխանում իրականությանը:
Համացանցում շրջանառվող տեսանյութերը և նկարները մահացածների թաղումներից բոլորովին այլ բան են հուշում»:
The post «Թուրքիան թագավարակի վարակման դեպքերով առաջ անցավ Իրանից. պաշտոնական թվերը չեն համապատասխանում իրականությանը» appeared first on ԳԱԼԱ.