Ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում. Shamshyan.com
Ապրիլի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով բնակչի քարե պարիսպը փլուզվել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: