Ճապոնացիներն այլ երկրների բժիշկներին կտրամադրեն թոքերի արհեստական օդափոխման սարքի՝ 3D տպագրության համար անհրաժեշտ գծագրերը
Հիրոսիմայի ճապոնական ինստիտուտի գիտնականները մտադիր են այլ երկրների բժիշկներին տրամադրել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D տպագրության համար անհրաժեշտ գծագրերը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին, նյութերը կտրամադրվեն անվճար հիմունքով:
Կորոնավիրուսով վարակված հիվանդների աճը ողջ աշխարհում հանգեցրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի անբավարարության, որոնց առկայությունից է հաճախ կախված լինում մարդու կյանքի փրկությունը, որի մոտ բարդացում է նկատվում:
Այդ խնդիրը կարգավորելու հարցում տարբեր երկրների բժիշկներին օգնելու համար ճապոնացի գիտնականները որոշել են հասանելի դարձնել պակասող բժշկական սարքերի արտադրության ընթացքը:
Թոքերի արհեստական օդափոխման համար նախատեսված մեխանիկական սարքը ստեղծվել է 2017թ. ճապոնացի բժիշկ Նաոյուկի Իսիկատայի կողմից տիեզերագնացության մեջ օգտագործելու համար: Այն բարեհաջող կերպով հավաքվել և փորձարկվել է Միջազգային տիեզերակայանում: Այն հնարավոր է հավաքել 3D տպիչով տպված 4 մասերից: