Սփյուռքահայ գործարարը տարակուսած է՝ եթե տարածքը համայնքի սեփականությունն է եղել, ապա ինչպե՞ս են իրեն վաճառել
Լիբանանահայ գործարարը 11 տարի առաջ Երևանի հայտնի՝ «Մոլոկանի» այգում 720 հազար դոլարով 1500 քմ տարածք է գնել, այսօր ցանկանում է տեղում շինարարություն սկսել, բայց թաղապետարանից արգելել են, նշելով, թե դա համայնքի հողն է: