Հավայան կղզիների բնակիչն ընկել է լավայից առաջացած «թունելն» ու մահացել
Հավայան կղզիներում 71-ամյա մի բնակիչ ընկել է լավայի ժայթքումից առաջացած թունելն ու մահացել, այս մասին տեղեկացնում է BBC–ին։
Ժամանակի ընթացքում լավան սառել է, ինչի հետևանքով հենց բնակչի տան բակում գոյացել է 7 մետր երկարություն ունեցող ստորգետնյա անցուղի:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 71-ամյա բնակչին գտել են երկուշաբթի օրը, երբ նրա հարազատները հայտնել են, որ լուր չունեն տղամարդուց:
National Geographic-ը հայտնում է, որ ի տարբերություն ժայռերի և քարանձավների, որոնց ձևավորման համար տարիներ են անհրաժեշտ, լավայի ստորգետնյա թունելների ձևավորման համար բավարար է անգամ մեկ շաբաթը: