«Ուզում եմ, որ ինձ սիրեն, ինչպես ես եմ սիրում՝ հոգու ողջ զորությամբ».Ալեն Դելոնն 84 տարեկան է (լուսանկարներ)
Նոյեմբերի 8-ին իր ծննդյան օրն է նշում լեգենդար դերասան Ալեն Դելոնը: Չունենալով դերասանական կրթություն՝ Դելոնը դարձել է մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը, ողջ աշխարհի կանանց երազանքը, գրում է cluber.com-ը:
Ալեն Դելոնը միշտ ապրել է՝ չթաքցնելով սեփական թերությունները: Սիրել է փողը, ալկոհոլը, զենքը և, իհարկե, կանանց: Նրան միշտ շրջապատել են գեղեցիկ և տաղանդավոր կանայք: Եթե մեկը հեռացել է, մյուսն անպայման զբաղեցրել է «դատարկ» տեղը:
Դերասանը, այնուամենայնիվ, շատ է ջանացել, որպեսզի ռեժիսորները նկատեն նրա տաղանդը: Դելոնի դերասանական կարիերան այդքան էլ հեշտությամբ չի հաջողվել. չէ՞ որ բոլորը կարծել են, որ նա չափազանց գեղեցիկ է:
«Ինձանից 10 տարի և մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի բոլորին ստիպեի մոռանալ, որ ես գեղեցկադեմ, հմայիչ տղամարդ եմ: Դա ծանր պայքար էր, բայց ես հաղթեցի», ասել է Դելոնը:
Դելոնի անվան հետ են կապվել բազմաթիվ բամբասանքներ և սկանդալներ: Մի անգամ դերասանը խոստովանել է, որ իր կյանքի պատմությունն այնքան անհավանական է, որ ոչ մի լրագրող չի կարողանա այն նկարագրել:
Մի անգամ էլ դերասանին մի կերպ է հաջողվել խուսափել բանտից: Նրան մեղադրել են օրգիաներին մասնակցության համար: Դելոնը նաև իր թիկնապահի սպանության գործով հանդես է եկել որպես վկա: Լուրջ խնդիրներից դերասանին փրկել է Ֆրանսիայի նախագահ Շառլ դե Գոլը, ով դատարանի դահլիճում ասել է՝ «Ֆրանսիան միայն մեկ Ալեն Դելոն ունի»:
Ալեն Դելոնն արդեն վաղուց չի տոնում իր ծննդյան օրերը. նա դրանցից հրաժարվել է այն բանից հետո, երբ առողջական խնդիրների պատճառով նրան արգելել են նկարահանվել ֆիլմերում, ինչն էլ հոգեբնական ծանր դրության մեջ է գցել լեգենդար դերասանին: Դելոնը հրաժարվել է հանրային կյանքից է և հիմնականում փակվում է տանը:
Հարցին՝ վախենում է արդյոք ծերությունից, Դելոնը պատասխանել է՝ «Ո՛չ, ես չեմ վախենում կաթվածից, թուլությունից: Ես իմ հանդեսատեսին երբեք չեմ ներկայանա՝ որպես թույլ ու անզոր ծերուկ: Երբե՛ք»:
Ճակատագրի բերումով այս տարվա ամռանը դերասանը հիվանդանոցում է հայտնվել ուղեղի կաթվածի պատճառով, սակայն, ինչպես և խոստացել էր, անզոր ծերուկ չի դարձել:
Շուտով կինոէկրաններին կբարձրանա «Լիակատար նմանություն» ֆիլմը, որտեղ դերասանը մարմնավորում է ինքն իրեն:
«Ես ուզում եմ, որպեսզի ինձ սիրեն, ինչպես ես եմ սիրում՝ հոգու ողջ զորությամբ»,- ասել է դերասանը: