ԿԳՄՍՆ-ի դիմաց նստացույց անող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գնալիս հանդիպեց ԿԳՄՍՆ շենքի դիմաց նստացույց անող երիտասարդներին:
ՀՅԴ ՀԵՄ անդամներից մեկը վարչապետին մետրոյի ժետոն փոխանցեց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար:
Վարչապետը վերցրեց ժետոնը և նշեց, որ չի փոխանցի Արայիկ Հարությունյանին, սակայն կպահի իր մոտ որպես հիշատակ:
Փաշինյանը նաև նշեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների վերաբերյալ: