Չավին նշել է, թե Մեսսիի և Ռոնալդուի հեռանալուց հետո որ ֆուտբոլիստը կարող է դառնալ լավագույնը
Armsport-ը գրում է.
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Մեսսիի և Ռոնալդուի հեռանալուց հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը:
«Մեսսին ու Ռոնալդուն լավագույնն էին այնքան տարիներ են, որ դժվար է նույնիսկ հիշել, թե ով էր նրանցից առաջ։ Կարծում եմ, որ Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա և Ռոնալդուն շարունակում են խաղալ լավագույն մակարդակի վրա, բայց շուտով կգա մի պահ, երբ ինչ-որ մեկը կզբաղեցնի նրանց տեղը գահին:
Կան շատ խաղացողներ, որոնք կարող են դառնալ լավագույնը՝ Նեյմարը, Մբապեն, Սալահը և Ստերլինգը։ Կարծում եմ, որ հենց Ռահիմն է առաջատարը այս մրցակցության մեջ։ Նա աշխարհում լավագույնը դառնալու ներուժ ունի», - Չավիի խոսքը մեջբերում է Mirror-ը։
24-ամյա Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից։ Ֆուտբոլիստը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 197 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 75 գոլ և կատարել 65 արդյունավետ փոխանցում: