Ճամբարակի դպրոցներից մեկից աշակերտները գողություն են արել
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Տեղի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներրորդ դասարանում։ Նրանք ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Ոստիկանություն