Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից
![Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից](https://gdb.rferl.org/3AD2E8F6-9312-4486-80EC-46134F8BFFC4_cx0_cy9_cw0_w800_h450.jpg)
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:
Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Օպերայի լրատվական բաժնից:
Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։