«Բավարիայի» երկրպագուն ակումբի տարբերանշանով արհեստական աչք է փոխպատվաստել (լուսանկար)
Մարզական իրադարձությունների մասին երկրպագուների կարծիքները ներկայացնող Bleacher Report թերթի լրագրողները տեղեկացրել են մյունխենյան «Բավարիայի» երկրպագուի արտասովոր արարքի մասին:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, խոսքը Ռայան անունով տղամարդու մասին է, որն արհեստական աչք է դրել՝ ակումբի տարբերանշանով: Աղբյուրի տվյալներով՝ 2016-ին բժիշկները նրա մոտ աչքի մելանոմա (քաղցկեղի հազվադեպ տեսակ) էին ախտորոշել: Նրա կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրել են հիվանդ աչքը:
Դրանից հետո Ռայանը որոշել է «Բավարիայի» տարբերանշանով արհեստական աչք տեղադրել ակնագնդում: Տղամարդու խոսքով՝ մյունխենյան ակումբը վճարել է արհեստական աչքի փոխպատվաստման վիրահատության համար: