Բասկետբոլի Ա լիգա. «Արագածը» երկրորդ հաղթանակն է տարել
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրում «Արագածը» սեփական հարկի տակ 98-79 հաշվով վստահ առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դեշան Փարսոնսը («Արագած»), ով վաստակել է 40 միավոր:
Փերսոնսը ՖԻՄԱ-ի հետ մրցավեճում մասնակցել է ամբողջ հանդիպմանը,10 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին, և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք՝ «Արագածն» իր առաջին խաղում սեփական հարկի տակ, լարված խաղում 81-73 հաշվով առավելության էր հասել «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ: