National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)
National Geographic հեռուստաալիքը «Ցամաքեցնել օվկիանոսները» նախագծի շրջանակում վավերագրական ֆիլմ է նկարահանել 2014 թվականի մարտի 8-ին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777 օդանավի թռիչքի վերջին րոպեների մասին, գրում է ria.ru-ն:
Հաղորդման հեղինակները վերստեղծել են ենթադրյալ իրավիճակը, համաձայն որի երթուղուց շեղվելուց հետո Boeing-777-ի վառելիքը վերջացել է:
Համաձայն վարկածի՝ սկզբում շարքից դուրս է եկել օդանավի աջ շարժիչը: Րոպեներ անց սկսել է չաշխատել նաև ձախ շարժիչը, ինչից հետո Boeing-ն ընկել է ծովը:
Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա Լումպուր-Պեկին չվերթը, ռադարների էկրանից անհետացել էր 2014 թվականի լույս մարտի 8-ին: Օդանավում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը: Ենթադրվում է, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, սակայն այն այդպես էլ չի գտնվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: