«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է գրանցվել, դեպքի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել:
Tert.am-ի հարցին, թե ինչ ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանությունն այս կապակցությամբ, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 25-ին՝ 12:05-ին, հիիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել:
«Ստացված ահազանգի համաձայն՝ բալոնի պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է: Մահացածը 1978 թվականին ծնված տղամարդ է, ով աշխատում էր՝ որպես թթվածնի արտադրամասի օպերատոր»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, կատարվում են համապատասխան գործողություններ, հանգամանքները պարզվում են:
Tert.am-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բշժկական կենտրոնի հետնամասում, որտեղ տեղադրված են թթվածնային բալոններ: