Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է
Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։ Արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի …