«Երբևէ չեմ մտածել այդ մասին»Թրամփը հերքել է Օբամային պետական գաղտնիքներին հասանելիությունից զրկելու մասին լուրերը
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը որոշել է զրկել նախկին նախագահ Բարաք Օբամային պետական գաղտնիքներին հասանելիությունից։
Թրամփը Twitter-ի իր էջում նշել է, որ իր մտքով երբևէ չի անցել նման բան և որ այդ ստահոդ լուրերը տարածել են կեղծ լրատվամիջոցները։
«Կեղծ լրատվամիջոցները, որոնք բավականին շատ են, գրել են, թե ես պատրաստվում եմ դիմել ծայրահեղ միջոցի ու զրկել նախագահ Օբամային պետական գաղտնիքներին հասանելիությունից։ Երբևէ չեմ քննարկել դա ու չեմ մտածել այդ մասին», - գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփը ետ է կանչել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրեննանի՝ գաղտնի տեղեկատվության հանդեպ ունեցած հասանելիությունը։
Սանդերսի խոսքով՝ նախագահ Թրամփը ցանկանում է օգտվել գաղտնի տեղեկության հասանելիության իրավունքը ետ կանչելու հնարավորությունից, քանի որ մի շարք նախկին պաշտոնյաներ չարաշահում են այդ հնարավորությունը։