Բակո Սահակյանը ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին: Նախագահը կարեւորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող …