Ռոբերտ Լևանդովսկի. Չեմ մեղադրել թիմակիցներիս, ինձ սխալ են հասկացել
Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է իր խոսքերը, որ աշխարհի առաջնության ժամանակ չի կարողացել լավ ելույթ ունենալ, քանի որ «միայնակ էր և փոխանցումներ չէր ստանում»:
«Չէի ցանկանում մեղադրել ընկերներիս, ինձ սխալ հասկացան: Միշտ աջակցում եմ տղաներին և մարզչին, նրանց մասին ոչ մի բատ բան չեմ ասել:
Աշխարհի առաջնությունից առաջ բազմաթիվ վնասվածքներ կային, որոշ ֆուտբոլիստներ խաղային ժամանակ չէին ստանում ակումբներում, այդ պատճառով չկարողացանք դուրս գալ խմբից»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: