ԱՄՆ-ը երկրներին հորդորում է նոյեմբերի սկզբից դադարեցնել իրանական նավթի ներմուծումը
![ԱՄՆ-ը երկրներին հորդորում է նոյեմբերի սկզբից դադարեցնել իրանական նավթի ներմուծումը](https://gdb.rferl.org/B1A182D5-139B-4EB3-99D7-7383EF08359A_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգները հորդորում է Իրանի հետ գործարք ունեցող երկրներին նոյեմբերի սկզբից դադարեցնել իրանական նավթի ներմուծումը: Ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 4-ը և մինչ այդ պատժամիջոցներ չի կիրառի:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները խզեց Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը և տեղեկացրեց, որ առևտրային պատժամիջոցներ է կիրառելու Իրանի և այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես գործունեություն կծավելեն Իրանի հետ: