«Էրդողանի հայտարարած նոր Թուրքիայի քարտեզում Նախիջևանն ընդգրկված է Թուրքիայի կազմում. ադրբեջանական մամուլը ջղային է արձագանքում». Ռուբեն Սաֆրաստյան
«Նախիջևանը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Սա կարևոր է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղացնելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։