Սոչիում տուգանվել է Turkish Airlines-ը՝ օտարերկրյա քաղաքացու պատճառով
Սոչի քաղաքի սահմանապահ ծառայության աշխատակիցները տուգանել են Turkish Airlines ավիաընկերությանը՝ միջազգային փոխադրումների կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Вести Сочи-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիաընկերության աշխատակիցները Ստամբուլ-Սոչի չվերթի համար ընդունել են ուղևորի, որի անձնագիրն անվավեր էր՝ վավերականության ժամկետի ավարտի պատճառով:
Տղամարդը տուգանվել է և հետ ուղարկվել մեկնման օդանավակայան: Դրանից բացի, Turkish Airlines-ը ևս ստիպված կլինի տուգանք մուծել. նշվում է, որ սա ավիաընկերության ոչ առաջին նման խախտումն է: