Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքից
![Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքից](https://gdb.rferl.org/C1EB1787-61E8-4D2B-A048-ABE38B65F21F_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքի մասին երեկ Սպիտակ Տանը արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային պայմանագիրը, ինչպես նաև այդ երկրի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի հակամարտություններում:
Հիշեցնենք, Թրամփը սպառնացել էր միակողմանիորեն դուրս գալ միջուկային պայմանագրից, եթե դրանում առկա «սարսափելի թերությունները» չվերանայվեն: