Հայաստանը կվերցնի էստաֆետը` 2019 թ.-ին ՏՏ համաշխարհային համաժողովը մեր երկրում անցկացնելու համար
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-ին պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը («WCIT 2018»-ը): Համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ։ Հայկական կողմից կազմակերպվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ողջունել է բոլոր ներկաներին և […]